Գոյականի  թիվը  (առաջադրանքներ)

  • Գտնել այն նախադասությունը, որտեղ գոյական չկա։

ա) Նա նկատեց, որ մեծ գրողի ասածները հիշում են բոլորը։
բ) Մտածում էր՝ ուր գնա, ում դիմի այդ խնդրով։
գ) Յուրաքանչյուր ոք կարող է կասկածել, բայց երբեք չհերքել ուրիշներին։
դ) Այսպիսով, փոքր առ փոքր ինձ հաջողվեց աղայի ուշադրությունը գրավել։

 

  • Կազմիր տրված գոյականների հոգնակին.
    դրամահատներ, ստուգայցներ, նիզակակիրներ, հակաթույներ, ջրաշիթներ, անվայրեր, պատշարներ, աստղագետներ, ատամնաշարեր, հարցաշարեր, խառնածիներ, լրտեսներ, ժողովատեղներ, գարեհացներ, բայաձևեր, գազանյութեր, եզրաշերտներ, կցաթերթեր, մարզատոներ, նախրապահներ, քարայրներ, սուզանավեր, խրագիրներ, շոտհարքեր, ծանրաչափեր, խռչափողներ, ծովախույզներ, կավահանքեր, հեռախոսներ, ձայնատառեր, հրաբուխներ, ճահճաջրեր, մակդիրներ, շամբահավեր։
  • Ընդգծեք սխալ կազմված հոգնակի ձևերը, կողքն գրեք ճիշտ ձևը.
    խցանահաներ, կողմնացույցներ, մաքսատներ, վերջնագրեր, հետախույզներ, գրաբերներ, հարացույցեր, կարմրահերներ, ըրապահներ, սպիեր, վիպագրեր, բաղաձայններ։

 

 Հոլով և հոլովում

 

  • Ընդգծիր ներքին հոլովման պատկանող բառերը.

արյուն, դերանուն, հնչյուն, ատելություն, գինետուն, վերնատուն, բառատոն, կնքահայր, եռանկյուն, գարուն, քույր, մորեղբայր, մահ, ուսուցում, գերություն, հենասյուն, արարում, ադամաթուզ, ջրշուն։

  • Գտիր, թե տրված բառերից որը ո՛ր հոլովման է ենթարկվում.

արյուն֊արյան (ան արտաքին)
տիկին֊տիկնոջ(ոջ արտաքին)
ամիս֊ամսվա(վա արտաքին)
հանգիստ֊հանգստի(ի արտաքին)
սուգ֊սգի(ի արտաքին)
օր֊օրվա(վա արտաքին)
ձմեռ֊ձմեռվա(վա արտաքին)
գումարում֊գումարումի()ի արտաքին
ծունկ֊ծնկի(ի արտքաին)
երբայր֊եղբոր(ո ներքին)

3 Comments

Բարեխօսութեամբ

Բարեխօսութեամբ Մօր քոյ եւ Կուսին՝ ընկա՛լ զաղաչանս քոց պաշտօնէից:

Որ գերագոյն քան զերկինս պայծառացուցեր սուրբ զԵկեղեցի արեամբ քո, Քրիստոս.

եւ ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա զդասս առաքելոց եւ մարգարէից, սուրբ վարդապետաց:

Այսօր ժողովեալ դասք քահանայից, սարկաւագաց, դպրաց եւ կղերիկոսաց,

խունկ մատուցանեմք առաջի քո, Տէր, յօրինակ ըստ հնումն Զաքարիա,

որպէս զպատարագն Աբելի, զՆոյի եւ զԱբրահամու:

Բարեխօսութեամբ վերին քո զօրաց՝ միշտ անշարժ պահեա՛ զԱթոռ Հայկազնեայց:

 

0 Comments

«Մխիթար Սեբաստացի» նախագիծ

Read More 0 Comments

Չխեղճանալ, չմեծամտանալ…

Read More 0 Comments

Մայրենի (նոյեմբեր)

321. Ըստ տրված տեղեկության, փոքրիկ պատմվածք գրի´ր (այդ մի քանի րոպեն կամ ժամը մանրամասն նկարագրի´ր՝ օվկիանոս, դեպի Հնդկաստան լողացող նավեր, երկարատև ուղևորության համար ուրա՞խ, թե՞ դրանից հոգնած նավաստիներ, նավապետ, թռչուններ և այլն, նրանց զրույցը հորինի´ր):

Կոլումբոսն ինչպե՞ս է Ամերիկան հայտնագործել:

Պատմաբանները դրա հետ կապված հետաքրքիր փաստ են հայտնաբերել: Պարզվում է, որ երբ իսպանական նավերի քարավանն անցնում էր օվկիանոսով, մայրամուտին դեպի հարավ-արևելք թռչող թութակների երամ երևաց: Փորձված վազագնացը հասկացավ, որ թռչունները գիշերելու են գնում, ուրեմն ցամաքը մոտ է: Նավերը փոխեցին ուղղությունը լողալով դեպի Հնդակստան՝ չիմանալով որ հասնելու են Ամերիկա։ Ծովը թեթև ալեկոծում էր։ Նավերը հետևում էին երկրնքում ճախրող թռչունների երամին, որոնք արագորեն սլանում էին դեպի ցամաք՝ գիշերելու։  Նրանք հասան Ամերիկա: 

 322. Սխալ կամ ոչ հարմար գործածված բառերը (ամենաքիչը՝ տասը բառ) գտի´ր և ճշտի´ր:

Բարենցի ծովի Կիլդին կղզում անչափ հետաքրքիր լիճ կա:

Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի՝ հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի շունչ: Այդ պատճառով էլ ջրի այդ շերտում ոչ մի կենդանի էակ չկա:

Երկրորդ շերտը նարնջագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում, որ ներքևի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»:

Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու ուրիշ կենդանիներով, որոնք գոյություն ունեն աղաջրերում:

Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին՝ հինգերորդ շերտում, ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին յուրահատուկ կենդանիների արքայություն է:

Ամենահետաքրքիրն այն է, որ այդ արտասովոր լճի հինգ շերտերը երբեք իրար հետ չեն խառնվում կամ լուծվում։

323. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի´ր եղիր, որ տեքստը պահպանվի):

 

Հենրի Ռաուլինսոնը Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև երթևեկող անգլիական մի նավում նավաստի էր։ Նրանք ամեն տեսակ տարօրինակ հրաշքներ էին պատմում արևելիք այն երկրների մասին: Այդ պատմություններն շատ տպավորիչ էին: Ծովային ծառայությունը որոշեց այդ գերությունից դուրս պրծնել լայնարձակ աշխարհ:

324. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառ կամ բառակապակցություն (բացահայտիչ) գրի´ր:

Միքայելը՝ (ո՞վ) պարոն Աշոտի տղան, երեկ մեր տանն էր:

Տղան անհամբեր սպասում էր Սևուկի՝ (ինչի՞) շունիկի երևալուն:

Քուռիկ Ջալալին արագ՜ մոտեցավ տիրոջը՝ (ո՞ւմ) իր հին ընկերոջը :

Հրազդանը՝ (ի՞նչը) գետը, Երևանով է անցնում:

Առավոտյան՝ (ե՞րբ) արևածագին, իմացանք ցնցող լուրը:

Պատմությունն իմացանք միայն հաջորդ օրը ՝ (ե՞րբ) երեկոյան:

 

Այդ խորամանկը թաքնվել էր իմ սենյակում՝ (որտե՞ղ) սեղանի տակ:

325. Գրի´ր փոքրիկ պատմություն, որից այսպիսի հետևություն արվի՝

Լավություն արա´, գցի´ր ջուրը, մի օր դուրս կգա:

326. Տրված պարզ նախադասությունները բարդ դարձրո´ւ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն:

 

Վագրը ծառի ետևից մռնչաց, քան որ որսորդի գնդակը հպվեց նրան: (ի՞նչ պատճառով)

Նավակը մյուս ափին էր կանգնած, քանի որ ջրի հոսանքը տարել էր այնտեղ: (ի՞նչ պատճառով)

Ինքն էլ իր ասածին չի հավատում, քանի որ դա անհեթեթություն է: (ինչո՞ւ)

 

Մինչև կյանքի վերջը ծիծաղելու է վրադ, քանի որ նա քեզ չի հարգում: (ինչո՞ւ)

328. Որտեղ անհրաժեշտ է՝ ը գրի´ր.

 

անակնկալ, անըմբռնելի, օրստօրե, ակընթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

329. Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

Եղբայրս  որոշել է դառնալ տիեզետագնաց։

Տուն հասնելուն պես տղան ետ դառավ և գռկեց նռան։

Սառույցը հալվեց և ջուր դարձավ:

Տղամարդն իր ասածից չի դառնա:

Այժմ դառնանք գարնանացանի հարցին: 

330. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի´ր, Ա և Բ տեքստերում բայի ժամանակները համեմատի´ր:

 

Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն:

Օրինակ, նրանցից շատերը կարծում են, որ կաթը ֆաբրիկայում պատրաստվել:

Կրթության նախարարությունը, դրությունը շտկելու նպատակով, պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպեն նրանց կիթը:

Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեին:

Օրինակ, նրանցից շատերը կարծել են, որ կաթը ֆաբրիկայում պատրաստվել:

Կրթության նախարարությունը, դրությունը շտկելու նպատակով, պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեին և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվեին նրանց կիթը:

331. Նախադասություններով ցո´ւյց տուր, թե ի´նչ կարող են նշանակել այս բառերը.

կարգին, կուրանա, աղոտ, դուրս եկավ:

Նա կարգին վախեցավ։(Բավականաչափ)

Տղամարդը կուրացավ երկար արչևին  այելով։(Տեսողական)

Ես աղոտ եմ հիշում կատարվածը։ (վատ հիշել)

Նա դուրս եկավ սենյակից։ (լքել)

332. Տրված բառերի բոլոր հոմանիշները գրի´ր՝ ըստ իմաստների սաստկության:

Օրինակ՝ կռվել – գզվել, վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել:

Քամի- հով, զեփյուռ, պարզեղ (մեղմ), սյուք, hողմ,  մրրիկ, պտուտահողմ, Փոթորիկ

ձայն-hնչյուն, գոչյուն, ծպտուն, աղաղակ, ճիչ, կանչ, կանչյուն, վանգյուն, 

վախ-Երկյուղ, սարսափ, զարհուրանք, սոսկում, ահ, ահուդող, ահասարսափ, ահաբեկություն

գեղեցիկ-Սիրուն, գեղանի, գեղեցկուհի, սիրունիկ, գողտրիկ, գեղազանակ, գեղեցկահայաց, քաջակերպ, գեղագունակ, 

333. Փակագծում նախադասություն գրի´ր, որ՝

ա) լրացուցիչ տեղեկություն հայտնի,

բ) վերաբերմունք արտահայտի:

«Շունն ու կատուն» մի հետաքրքիր պատմվածք է, որը Հ. Թումանյանն է գրել:

Ընկերը, որ հաըտնի է իր գեղեցիկ ձայնով դռան ճեղքից երբեմն ներս էր մտցնում գլուխը:

Ժպտալով հեռացավ պատուհանից, որը բացված էր ու սառը օդ էր ներմուծում, ու նորից ձեռքն առավ գիրքը:

 

«Շունն ու կատուն» մի հրաշալի հեքիաթ է Հ. Թումանյանն է գրել:

Ընկերը, ում նա շատ հավատարիմ էր, դռան ճեղքից երբեմն ներս էր մտցնում գլուխը:

Ժպտալով հեռացավ պատուհանից , տխրեց, ու նորից ձեռքն առավ գիրքը:

 334. Սխալները գտի´ր և ճշտի´ր:

Օրվա մեջ քսան ծխախոտներ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում: Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջ ունեցող մի գիրք հրապարակելու համար:

Մի անգամ տասնվեց տղաներ բաժանվեցին երկու խմբի:

Իրար ետևից յոթանասունհինգ բառ թելադրվեց:

Այդ բժշկի երեսունհինգ վիրահատություններն էլ հաջող են անցել:

Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:

Երգիչներից յուրաքանչյուրը հինգական երգ կատարեց:

Դրածդ ակնոցը քեզ սազում է։

335. Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրի´ր, որ երկու բառ կազմի և´ նախածանցի հետ, և´ վերջածանցի:

Ընդհանուրհանրորդ, ընդառաջառաջնային, ստորագրելգրիչ, հակաբեռբեռիկ, դժգույնգունեղեղ, արտացոլումցոլայինային, տարամերժմերժելի, համապատասխանպատասխանել:

336. Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով:

Պատրաստ լինել՝ կռիվին, հաշտությանը, ձեռք մեկնելուն, փոխելուն, քննարկելուն, դիմագրավելուն (ինչի՞(ն)):

Պատրաստվել՝կռիվին, հաշտությանը, ձեռք մեկնելուն, փոխելուն, քննարկելուն, դիմագրավելուն ինչի՞(ն):

Կռիվ, հաշտություն, ձեռք մեկնել, փոխել, քննարկել, դիմագրավել (կարող ես շարունակել):

 

338. Տրված պարզ նախադասությունները բարդացրո´ւ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն:

Ջրհորից սառը ջուր կհանենք, եթե տան ջուրը ավարտվի: (ո՞ր դեպքում)

Կարո՞ղ եմ փրկել այս փոքրիկին, եթե միայն նա ինձ հետ ապրի: (ո՞ր դեպքում, կամ ի՞նչ պայմանով)

Մարդկանց ու գազանիկների մեր բանակին հյուրընկալելը,առանց գումար, իրոք, հերոսություն կարելի էր համարել: (ի՞նչ պայմանով, ո՞ր դեպքում)

Կետորսական նավերի մի խումբ վերջերս ժամանեց, որպեսզի ապահովի իր կարիքները: (ինչո՞ւ, ինչի՞ համար)

 

 

 

0 Comments

Երուսաղեմ

Վիքիպեդիայում ասվում է, որ Երուսաղեմը հին մերձարևելյան քաղաք, որը գտնվում է Միջերկրական և Մեռյալ ծովերի ջրաբաժանում՝ 650 - 840մ բարձրության վրա։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին։ Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն.Հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ։ Իսկ ուրիշ աղբյուրներում ասվում է, որ Երուսաղեմը գտնվում է Հուդայի բարձրավանդակում, ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա, Միջերկրական և Մեռյալ ծովերի միջև: Վիքիպեդիայում ասվում է, որ անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը, հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայելի հանրապետության մայրաքաղաքը և այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները, սակայն քաղաքի արևելյան մասի վրա Իսրայելի սուվերենությունը ճանաչված չէ միջազգային հանրության զգալի մասի կողմից։

Երուսաղեմը հայտնի է իր Իսրայել, Թել Ավիվ, Բեթղեհեմ, Հայկական թաղամաս, Երուսաղեմի պատրիարքարան, Սուրբ Թարգմանչաց դպրոց, Սբ. Փրկիչ եկեղեցի, Սուրբ Հակոբյանց և Հրեշտակապետաց վանքեր, Սբ. Հարության Տաճար, Սբ, Աստվածածին Տաճար, Ձիթենյաց լեռ, Համբարձման լեռ, Գեթսեմանի այգի, Սիոն լեռ, Բեթղեհեմ (Սբ. Ծննդյան Տաճար, Կաթի քարայր, Հովիվների դաշտ),  Մեռյալ ծով, Երիքով, Հորդանան գետ, Գալիլեա, Նազարեթ, Տիբերիա, Թաբոր լեռ, Կանա, Սբ. Գևորգ եկեղեցի, Յաֆֆո: 

Մեռյալ Ծով 

Մեռյալ Ծովը աղի լիճ է  Իսրայելի և Հորդանանի միջև։ Մեռյալ ծվի բարձրությունը ծովի մակարդակից 423 մ ցածր է, և յուրաքանչյուր տարի իջնում է ևս մեկ մետրով։ Մեռյալ ծովը Երկրի ցամաքի ամենացածր կետն է։ Մեռյալ ծովն աշխարհի ամենաաղի լիճն է,աղիությունը հասնում է մինչև 33,7 %։ Այն կոչվում է Մեռյալ ծով, քանի որ այնտեղ կենդանություն չկա: Ծովի մակարդակից Մեռյալ ծովը ցածր է 1300 ոտնաչափ, որը ամենացածր կետն է ամբողջ Երկիր մոլորակում: Մեռյալ ծովը ամենաաղին է՝ վեց անգամ աղի,քան օվկիանոսները, և ամենաբարձր խտությամբ հանքային ջուրը աշխարհում: Չնայած մի քանի գետեր լցվում են Մեռյալ ծով, այնուամենայնիվ ծովը ջրի կորուստ չի տալիս, քանի որ այն գտնվում է շատ ցածր մակարդակում: Ջուրը կարող է պակասել միայն գոլորշիացումով, որը առաջանում է Մերձավոր Արևելքի ամենօրյա շոգ կլիմայից: Երբ ջուրը գոլորշիանում է, այն թողնում է աղ և հանքային նյութեր, և ծովի ջուրը դառնում է ավելի թանձր:

Այսպիսով՝ Մեռյալ ծովի ջուրը թանձր է, և մարդիկ կարողանում են լողալ առանց ավելորդ ջանքերի: Այդ տարածությունը աշխարհում ամենամեծ բնական սպա-կենտրոնն է, և մարդիկ կտրում-անցնում են հսկայական տարածություն, որ հանգստանան այդ տաք ջրերում, վայելեն կոսմետիկ ցեխի (դիմակ) լոգանքն ու ստանան հանքային բուժում: Մեռյալ ծովը նաև առողջությունը վերականգնելու կենտրոն է: Մեռյալ ծովի հանքանյութերը մեծ ազդեցություն են ունենում առողջության վրա:

Այժմ ծովի մակարդակը շարունակվում է նվազել, քանի որ նրան սահմանակից երկրները ջուր են վերցնում ծով թափվող գետերից: Այդ տարածքի փոքրացումը դառնում է ավելի արագ, և վիճակը դառնում է վտանգավոր: Միակ լուծումն այն է, որ ջուրը պոմպերով քաշեն Կարմիր ծովից Մեռյալ ծով՝ պահպանելու ջրի մակարդակը:

 

Երիքով

 Երիքով նշանակում է՝ լուսնի քաղաք. անվանումը ծագել է եբրայեցերեն յարեաք՝ լուսին բառից: 

Հնագույն քանանական այս քաղաքը գտնվում է Երուսաղեմից 35 կմ հյուսիս-արևելք, Մովաբի հովտում՝ Հորդանան գետի արևմտյան կողմում, որը Մեռյալ ծովի հյուսիսային ափից հեռու է մոտավորապես 8 կմ հեռավորության վրա է և ծովի մակարդակից 250մ ցածր է։ Երիքովի մոտով էր անցնում Եփրեմի և Բենիամինի ցեղերի միջև ընկած սահմանը: Հետագայում այս տարածքը տրվեց Բենիամինի ցեղին: Քաղաքը Աստվածաշնչում հայտնի է եղել նաև ՙԱրմավենիների քաղաք՚ անունով:
Պատմության տարբեր շրջափուլերում քաղաքը տարբեր տեղադրություն և նշանակություն է ունեցել: Միջին քարի դարից մինչ Երկաթե դարաշրջան և պարսկական տիրապետություն Երիքովը տեղակայված է եղել ներկայիս Tell es-Sultan-ում: Երիքովը հին պատմություն ունի։ Այստեղ առաջին քաղաքը կառուցվել է դեռևս նախքան Ք. ա. 6000թ.։ Աբրահամի, Իսահակի և Հակոբի օրոք այստեղ քաղաքակրթությունը բավականին բարձր մակարդակի վրա էր գտնվում։ Գերեզմաններում (Ք. ա. մոտ 1600թ.) հայտնաբերվել են կավե ամաններ, փայտյա կահույք և դրվագազարդերով արկղեր։ 

0 Comments

Կոմիտասյան օրեր

Սեր ու բեր

Գարուն սերն էր՝

Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝

Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝

Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝

Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝

Պտղիկն էր հոգում ծառերով՝

Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝

Ձյունիկն իր գոգում սարերով՝

Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

                                   Կոմիտաս

 

Կոմիտասի համար գարունը սիրո եղանակ է, երբ սերը այդ «փարթամ» օրերում ազդեցություն է թողնում նրա սրտի վրա։ Ամառը կյանքի ամենաեռանդուն եղանակն էր, երբ սերը մտնում է նրա կրծքի մեջ։ Աշունը բերքի եղանակն է, երբ նրա համար այդ պտուղը կարծես բեռ է դառնում։ Իսկ ձմեռը, ձյունն ու ցուրտը իր գրկում պահած կամաց կամաց զարթնում է նրա կրծքի տակ։

Այս բանաստեղծությունից ես հասկացա, որ Կոմիտասը սիրել է բոլոր տարվա եղանակները և իր կյանքը ներկայացրել տարվա եղանակների միջոցով։ Ինձ դուր եկավ նրա բանաստեղծությունները, քանի որ, որպեսզի ես փորձեմ ներկայացնել իմ կարծիքը ինձ հարկավոր եղավ մի շաբաթ։ Այսինք ես մի շաբաթ Կոմիտաս կարդալով կարողացա փոքր ինչ հասկանալ այն, ինչ ուզում էր տալ Կոմիտասը։ Գեզեցիկ էր․․․

0 Comments

Մայրենի վարժություններ

http://gradaran.mskh.am/sites/default/files/mayreni%207-8.docx

 

http://grqaptuyt.jimdo.com/%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80/%D5%BE%D5%AB%D5%AF%D5%A1-%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6/

 

300. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի´ր (բաղադրյալ բառեր կազմի´ր) Բ շարքի բառերի հետ:

Ա. Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, վեր, տար, փոխ:

Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):

Անդրկովկաս, անդրադարձ, անդրաշխարհ։

Հակադարձ, 

Համադրել,համակշիռ, 

Ենթադրել,ենթամուծել,ենթաշխարհ,

Նախադարձ, նախադրել, 

Ներդնել, նրմուծուել, ներաշխարհ,

վերադարձ,

տարակշիռ,տարամուծել,տարաշխարհ

փոխարձակ,փոխատարած, փոխադարձ, փոխադրել,

 

301.Տեքստը պատմել

ա)օդաչուի անունից․

Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց,ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից մեզ և ևս մեկ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսանք»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե մենք հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Մենք ինքներս ՉԹՕ-ն չէինք տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

բ)որպես լրագրող․

Այսօր կեսօրին Բելգիայի երկնքում «թռչող ափսե» են հայտնաբերել, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ են էին ուղարկել, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, բայց չհասցրեցին նրա ետևից: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

գ)որպես մի մարդ, որն ինքը չի հավատում և չի ուզում, որ մյուսները հավատան:Ա Այսօր անհավանական բան է տեղի ունեցել։ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» է հայտնվել, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: Անգամ պատկերացում չունեմ ինչպես։ ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները, բայց ես դրան չեմ հավատում։ Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

 

303.Ձեր դասարանի մասին պատմի´ր և պատմությունդ վերնագրի´ր: Այնպե´ս արա, որ պատմությանդ մեջ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն:

ա) ինչպիսի՞ մարդկանց խումբ է,

բ) ինչո՞վ եք իրար նման,

գ) ինչո՞վ եք տարբերվում,

դ) ի՞նչն է ձեզ կապում:

 

Մենք չունենք կոնկրետ դասարան, բայց ես ունեմ ընկերներ, և մենք միասին կազմում ենք մի ամբողջություն։ Մարդիկ տարբեր են, տարբեր մտածելակերպներով։ Նայում ենք կյանքին տարբեր անկյուններից։ Ունենք տարբեր զգացմունքներ։ Նման ենք երաժշտական ճաշակով, նաև բոլորս կատակսեր ենք ու տեղ տեղ ունենք նույն կարծիքը։ Մեզ իրար հետ կապում է մեր բոլորի ընկերություն անելու կարողությունը, ու հարգանքը մեկս մյուսի հանդեպ։

 

304. Տրված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինի´ր: Ստացված և տրված տեքստերը համեմատիր. ո՞րն է՝

ա) ավելի խոսակցական,

բ) ավելի վերամբարձ:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազաների մեջ, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում : Բուրգերն են՝ եգիպտական թագավորների դամբարանները: Ահռելի ու վեհասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած՝ դժվար է մտածել, որ այդ մեծասքանչ քարե սարերը մարդու ձեռակերտ են: Այն ժամանակ դրանք առանձին մեծ քարաբեկորով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

 

305. Ըստ տրված հետևության, տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմի´ր:

 

Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

307. Ամենա և անգույն ածանցներով կազմված ածականների իմաստները համեմատի´ր. ո՞ր ածանցն է չափազանց շատի իմաստ հաղորդում, ո՞րը՝ ամենաշատի (նրանց հետ գործածված գոյականի ձևին էլ ուշադրությո´ւն դարձրու):

Թանգարանում հնագույն(ամենաշատի իմաստ) գործիքներ են պահվում: Այդ դամբարանից գիտությանը հայտնի ամենահին(չափազանց շատի իմաստ)գործիքները գտան:

Դժվարագույն(ամենաշատի իմաստ) խնդիր են տվել ինձ: Գրքի ամենադժվար(չափազանց շատի իմաստ) խնդիրը սա է:

Փոքրագույն(ամենաքչի իմաստ) ձկներ են լողում իմ ակվարիումում: Իմ ակվարիումի ամենափոքր(չափազանց քչի իմաստ) ձուկն է սա:

308. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

1.Հեռվից երևում էին քաղաքի տները:(շինություն, կառույց) 

2.Գարեգինը տնից դուրս էր գալիս աքլորականչին: բնակարան

3.Նա տուն էր գալիս կարմիր բանակից :(Մարդու մշտական բնակավայրը)

4.Տան գործերում բոլորովին անընդունակ էր:(Տնային տնտեսություն)

309. Ընդգծված դերանունները փոխարինի´ր համապատասխան հոդերով (եթե պետք է՝ կարող ես նախադասությունից բառ հանել):

Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:

Որսս իր ոտքով եկավ:

Ծովափի բնակիչներս ծովից ենք հանում մեր սերունդն ու հարստությունը:

Մեր ամենաուժեղ մարզի՛կ, հաղթանակով պիտի գաս:

Ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:

Մեր շնորհալի տղաներ, խոսքներդ դեռ չեք ասել:

Սիրտդ քա´ր է, քար:

Ձեռքներդ ընկնողին պրծում չկա:

 

310. Ընդգծված բառերը փոխի´ր՝ առանց նախադասության միտքը փոխելու:

Թանգարանի սրահներից ամեն մեկում ցուցադրվող վաթսունական առարկա կա:

Դպրոցի ամեն մի դասարաններում տասնհինգ սեղան է դրված:

Յուրաքանչյուր երամում տասնհինգական կռունկ է:

 

Այդտեղ ամեն մի գետ երեքական վտակ ունի:

 

311. Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով:

Հնարավորություն ունենալ՝ ինչի՞

Հնարավորություն ընձեռել (տալ)՝ ինչի՞:

Նպատակ ունենալ՝ ինչի՞:

Հնարավորություն ունենալ՝ աշխատելու, խաղալու, ուսում ստանալու, հանգստանալու, գործելու,։

Հնարավորություն ընձեռնել ՝ ախտատանքի, խաղի , սովորելու, հանգստի, հանգստանալու, ուսում ստանալու, գործելու։

Նպատակ ունենալ՝ աշխատելու, խաղալու, ուսում ստանալու, հանգստանալու, գործելու, սովորելու ։

Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ

 

312. Ընդգծված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինիր այնպե´ս, որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա (ըստ անհրաժեշտության՝ կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել):

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը կլանում էին ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զմայլելի պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:

Սակայն ճամփորդներին ամենից ավելի հրապուրում էին Նաբուգոդոնոսոր թագավորի չքնաղ պալատը: Պալատի կողքին վեր էր բարձրանում ապշեցուցիչ մի կերտվածք՝ կախովի այգիները: Թագավորը դրանք արարել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի կանաչերանգ գագաթներին ու անտառներին սովոր: Տապ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զովին ու շվաքին: Կնոջ տխրությունը նվազեցնելու համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս պարգևել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին ականավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը դյուրին չէր. չէ՞ որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափելի պահակախումբը:

 

Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հետաքրքրիր էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:

 

313. Նախադասություններն ըստ օրինակի փոխի´ր (ներգործակա´ն դարձրու):

Օրինակ`Նա պարտվել էր մի հզոր թշնամուց:-

Մի հզոր թշնամի էր պարտության մատնել նրան:

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:

Աղջկա մի ժպիտը գերեց նրա սիրտը։

Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:

Ինչ֊որ մեկը գանձ է թաղել այս ծառի տակ։

Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:

Անձրևն ու քամին հարթեցրել ու մաշել են քարը։

Արտերը խանձվել էին բարկ արևից:

Բարկ արևը խանձել էր արտերը։

Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:

Միայն չափահաս քաղաքացիներն են լրացնում քարտը։

Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:

Իտալական դատարանը տուգանել և ազատազրկման է ենթարկել նրան։

Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասար աշխատեց:

Ընկերները նրան ութ տարի համարեցին տղամարդ ու նա նրանց հետ հավասար աշխատեց։

Դյութվել էր ալիքների ու քամու երգով:

Ալիքների ու քամու երգը դյութել էին նրան։

Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:

Հետաքրքրասերներ մի մեծ խումբ շրջապատել էր աղջկան։

Ընկերս համերգի է հրավիրված:

Ընկերոջս հրավիրել էին համերգի։

Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին:

Վերջապես հերոսին է հասնում խոսքի իրավունքը։

 

315. Հարցում արտահայտող բառերը փոխարինի´ր համապատասխան բառակապակցություններով:

Հեռագիրը՝ կնքված կեսօրին, բերել էին գիշերը:

Ծաղիկը՝ նուրբ թերթիկնեով, դաշտում կարծես միակն էր:

Աշունը շուկան լցրել է մրգերով՝ քաղցր ու հյութալի:

Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ խորիմաստ ու տխուր:

Մի ժպիտ՝ մանկական , թառել էր դեմքին:

 

316. Հարցում արտահայտող բառերը տրված գոյականներով փոխարինելով՝ բառակապակցություններ կազմի´ր:

Դիմադրել՝ ինչի՞ն:

Խուսափել՝ ինչի՞ց:

Դիմադրել՝ ճնշմանը, հեռացմանը, առաջացմանը

Խուսափել՝ մտքերից, հեռանալուց, առանալուց, մոռանալուց

 

Միտք, ճնշում, հեռանալ, առաջանալ, մոռանալ

317. Տրված պարզ նախադասությունները դարձրո´ւ բարդ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (որպեսզի ավելացրածդ նախադասությունը տրվածի հետ կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):

Ա´յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից,որովհետեև ձեզ եք վնասում։ (ինչո՞ւ)

Ութ տարի մնացի այդ երկրում,որպեսզի վերջացնեմ սկած գործս։ (ինչո՞ւ)

Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ, քանի որ նրան շտապ կանչել էին։ (ինչո՞ւ)

 

Նա ուժ հավաքեց, որ մոտենա ամենագեղեցիկ աղջկան։ (ինչի՞ համար)

 

Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին:

314. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը.

ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև,

բ) սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, իսկույնևեթ:

գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն:

315. Հարցում արտահայտող բառերը փոխարինի´ր համապատասխան բառակապակցություններով:

Հեռագիրը՝ ո՞ր, բերել էին գիշերը:

Ծաղիկը՝ ինչպիսի՞, դաշտում կարծես միակն էր:

Աշունը շուկան լցրել է մրգերով՝ ինչպիսի՞:

Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ ինչպիսի՞:

Մի ժպիտ՝ ինչպիսի՞, թառել էր դեմքին:

316. Հարցում արտահայտող բառերը տրված գոյականներով փոխարինելով՝ բառակապակցություններ կազմի´ր:

Դիմադրել՝ ինչի՞ն:

Խուսափել՝ ինչի՞ց:

Միտք, ճնշում, հեռանալ, առաջանալ, մոռանալ (կարող ես շարունակել):

317. Տրված պարզ նախադասությունները դարձրո´ւ բարդ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (որպեսզի ավելացրածդ նախադասությունը տրվածի հետ կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):

Ա´յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից: (ինչո՞ւ)

Ութ տարի մնացի այդ երկրում: (ինչո՞ւ)

Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ: (ինչո՞ւ)

Նա ուժ հավաքեց: (ինչի՞ համար)

318. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի´ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:

Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին ,շնորհավորեցին իրար:

Հայրն ու մայրը ողջունեցին, մեզ համբուրեցին ,շնորհավորեցին իրար:

 

Հայաստանը, ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:

Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:

 

Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:

Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները, սևանում էին ամպերի արանքում՝ բեկբեկված շողերի փայլի մեջ:

 

 

Խաղաղ գիշերվա մեջ՝ թույլ լույս արձակելով, երկու աստղ էր պլպլում, Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:

 

Ծովափին կանգնած աղջիկը, հայացքը հառել էր հեռու հորիզոնին:

Ծովափին կանգնած, աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:

 

319. Ընտանիքի վերաբերյալ հարցեր գրի´ր, տարբեր մարդկանց հետ հարցազրույց վարի´ր ու գրի´ առ (քո կարծիքը փորձիր տրվածդ հարցերով արտահայտել):

  1. Քանի՞ հոգանոց ընտանիքն եք համարում լիարժեք ընտանիք։
  2. Ինչպիսի՞ հարաբերություններ պետք է լինեն ծնողների միջև։
  3. Ինչպիսի՞ հարաբերություններ պետք է լինեն երեխաների միջև։
  4. Ինչպիսի՞ հարաբերություններ պետք է լինեն ծնող֊երեխաի միջև։
  5. Ո՞ր տարիքից կարելի է ընտանիք կազմել։
  6. Ի՞նչ հաճախականությամբ պետք է ընտանիքը միասին ճամբորդի կամ հանգստանա։
  7. Ինչպիսի՞ կոնֆլիկտներն են անլուծելի։
  8. Կոնֆլիկտների ժամանակ ո՞վ պետք է զիջողաբար մոտենա։
  9. Ո՞վ է հիմնականում մեղավոր ընտանեկան կռիվներում։
  10. Ինչը՞ կարող է հանգեցնել ծնողների բաժանմանը։

Հարցազրուց Լառա Բուռնուսուզյանի հետ։

1.Ընտանիքը լիարժեք համարելու համար բավական է ծնողների և գոնե մեկ երեխայի առկայությունը:

2.Ծնողների միջև եղած հարաբերություններում ամենակարևորը հարգանքն է:

3.Երեխաների հարաբերությունների մեջ պետք է տիրի սերը, հավատարմությունը և անշահախնդրությունը:

4.Ծնող-երեխա հարաբերություններում երեխայի կողմից պարտադիր է հարգանքը մեծի նկատմամբ, իսկ ծնողը պետք է փորձի ամեն հնարավոր կերպ հասկանալ իր երեխային:

5.Ընտանիք պետք է կազմել 24-26 տարեկան հասակում : Սա մարդու կյանքի այն ժամանակաշրջանն է, երբ նա ավելին քան երբևէ պատրաստ է այդ քայլին:

6.Հանգիստը ընտանեկան շրջապատում շատ կարևոր է և համարվում է ամուր և առողջ ընտանիքի նախապայման: Ընտանիքը պետք է հանգստանա ամենաքիչը տարին երկու անգամ:

7.Այն ընտանիքում, որտեղ տիրում է սերն ու հարգանքը անլուծելի կոնֆլիկտներ չկան, քանի որ կոնֆլիկտային երկու կողմերը ոչ թե միշտ ճիշտ են, այլ ամենքը ունեն իրենց սխալները:

8.Կոնֆլիկտի ժամանակ ավելի զիջողաբար պետք է մոտենա հասուն կողմը:Օր. Հայր-տղա կոնֆլիկտում հայրը պետք է գիտակցի և հաշվի առնի իր կյանքի փորձը և չմեղադրի երեխային: Փոխարենը հանգիստ տոնով պետք է բացատրի կյանքի բոլոր օրինաչափությունները:

9.Ընտանեկան կռիվներում ոչ այնքան մեղավոր է որևէ բան սխալ անողը, որքան մեղադրող կողմը: Ամեն դեպքում մարդ պետք է իրեն հավասարակշիռ պահի:

10.Ծնողների բաժանմանը միայն կարող է հանգեցնել հարգանքի և վստահության կորուստը տարբեր հանգամանքների պատճառով : Այդ երկուսը համարվում են ընտանիքի գլխավոր հենասյունը:

 

320. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի´ր և Ա և Բ տեքստերում բայի ժամանակները համեմատի´ր:

Ա. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է, այլև պատժվում: Գյուղացիներից ո´վ էլ լինի, եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվի, տուգանվելու է։: Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք եղավ, որն արժանացավ պատժի: Բնակիչներն արդեն վարժվել են այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեն: Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ է առել և սերնդից սերունդ է փոխանցվել: Այժմ ոչ ոք չի հիշում, թե ե´րբ և ի´նչ պատճառով առաջացել այդ լավ սովորույթտը:

Բ. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կար, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում էր, այլև պատժվում: Գյուղացիներից ո´վ էլ լիներ, եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվեր, տուգանվելու էր: Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք եղավ, որն արժանացավ պատժի: Բնակիչներն արդեն վարժվել էին այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեին: Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ է առել և սերնդից սերունդ է փոխանցվել: Ոչ ոք չի հիշում, թե ե´րբ և ի´նչ պատճառով առաջացել այդ լավ սովորույթտը:

 Ա․ ներկա ժամանակով է գրված

Բ․անցյալ

4 Comments