Կոմիտասյան օրեր

Սեր ու բեր

Գարուն սերն էր՝

Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝

Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝

Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝

Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝

Պտղիկն էր հոգում ծառերով՝

Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝

Ձյունիկն իր գոգում սարերով՝

Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

                                   Կոմիտաս

 

Կոմիտասի համար գարունը սիրո եղանակ է, երբ սերը այդ «փարթամ» օրերում ազդեցություն է թողնում նրա սրտի վրա։ Ամառը կյանքի ամենաեռանդուն եղանակն էր, երբ սերը մտնում է նրա կրծքի մեջ։ Աշունը բերքի եղանակն է, երբ նրա համար այդ պտուղը կարծես բեռ է դառնում։ Իսկ ձմեռը, ձյունն ու ցուրտը իր գրկում պահած կամաց կամաց զարթնում է նրա կրծքի տակ։

Այս բանաստեղծությունից ես հասկացա, որ Կոմիտասը սիրել է բոլոր տարվա եղանակները և իր կյանքը ներկայացրել տարվա եղանակների միջոցով։ Ինձ դուր եկավ նրա բանաստեղծությունները, քանի որ, որպեսզի ես փորձեմ ներկայացնել իմ կարծիքը ինձ հարկավոր եղավ մի շաբաթ։ Այսինք ես մի շաբաթ Կոմիտաս կարդալով կարողացա փոքր ինչ հասկանալ այն, ինչ ուզում էր տալ Կոմիտասը։ Գեզեցիկ էր․․․

Write a comment

Comments: 0