Հանրահաշիվ, երկաչափություն

Անկյան կիսորդի հատկությունը։

Ապացուցել, որ անկյան կիսորդի ցանկացած կետ հավասարահեռ է անկյան կողմերից։

 

 Տանենք D կետից ուղղահայացներ AB և AC ճառագայթներին։

Կստանանք երկու ուղղանկյուն եռանկյուն։ Պետք է ապացուցենք, որ եռանկյունները հավասար են։

  1. BAD = DAC

  2. AFD=DGA=90o

  3. AD կողմը ընդհանուր է

Հետևաբար AFD=ADG։ Իսկ հավասար եռանկյունների մեջ հավասար անկյունների դիմաց համապատասխանաբար գտնվում են հավասար կողմեր։

FD=DG

 

0 Comments

Միջնագիծ

 

Ցանկացած եռանկյան երկու կողմերի կիսագումարը մեծ է այդ գագաթից տարված միջնագծից։

Read More 0 Comments

Ամբողջ թվեր

1․ 0֊ից տարբեր ցանկացած թիվ բաժանվում է ինքն իր վրա։

a=1k

3=3*1

 

2.Փոխանցակայական հատկություն։

Եթե հայտնի է որ a թիվը բաժանվում է b֊ին , իսկ b֊նc ֊ին ապա a֊ն բաժանվում է c֊ին։

a=kb,b=pc , a=(k*p)*c

 

3․Եթե ունենք նույն թվի վրա բաժանվող երկու թվեր, ապա նրանց գումարը նույնպես բաժանվում է այդ թվին։

a=kc

b=pc

(a+b)=kc+pc=c(k+p)-բաժանվում է c-ին։

(a-b)=kc-pc=c(k-p)-բաժանվում է c-ին։

 

4.

 

 

 

 

 

Read More 0 Comments

Երկրաչափություն

1.

Տրված հատվածին հավասար հատվածկառուցումը։

Ունենք՝

  1. AB հատված
  2. CD ուղիղ
  3. կարկին

Պետք է գծենք AB հատվածին հավասար հատված։

Վերցնում ենք կարկինը, ոտքը դնում A կետի վրա և տալիս ենք AB հատվածի չափ բացվածք։ Այնուհետև նույն բացվածքով կարկինի ոտքը դնում ենք C կետի վրա և գծում շրջանագիծ։ Միացնում ենք շրջանագծի և ուղղի հատման D կետը C կետի հետ և ստանում CD=AB:

2.

Հատվածի միջնուղղահայացի կառուցումը։

Ունենք՝

  1. AB հատված
  2. կարկին
  3. քանոն

Պետք է գծենք AB հատվածի միջնուղղահայացը։ Վերցնում ենք կարկինը, տալիս ենք AB հատվացի կեսից շատ բացվածք ենք տալիս, կարկինի ոտքը դնում ենք A կետի վրա ու գծում շրջանագիծ։ Հետո նույն բացվածքով շրջանագիծ ենք գծում, կենտրոն վերցնելով B կետը։ Այնուհետև ուղղով միացնում ենք A և B կենտրոններով շրջանագծերի հատման կետերը և կստանանք AB հատվածի միջնուղղահայացը։

3.

Անկյան կիսորդի կառուցումը։

Ունենք՝

  1. Անկյուն
  2. կարկին
  3. քանոն

Պետք է կառուսենք A անկյան կիսորդը։ Վերցնում ենք կարկինը, տալիս ենք ցանկացած բացվածք, ոտքը դնում ենք A կետում ու գծում ենք շրջանագիծ։ Նշում ենք շրջանագծի և անկյան ճառագայթների հատման կետերը։ Կարկինին տալիս ենք ցանկացած բացվածք և B և E կետերից գծում ենք նույ  շառավիղով շրջանագծեր։ Նշում ենք նրանց հատման կետը, և միացնում A գագաթին։