Պատմության պարբերացում

Համաշխարհային պատմագիտության մեջ ընդունված է պատմության այն փուլաբաժանումը, ըստ որի մարդկային հասարակության ողջ պատմությունն իր սկզբնավորման պահից մինչև մեր ապրած ժամանակները, բաժանում ենք 4 խոշոր փուլերի` դարաշրջանների. 1. Հին շրջան. /Մարդու ծագումից մինչև 5-րդ դարը`/476 թ. Արևմտա-հռոմեական կայսրության անկումը//: 2. Միջին դարեր. /5-17-րդ դդ.`Արևմտայան Հռոմեական կայսրության անկումից մինչև Անգլիական բուրժուական հեղափոխությունը/: 3. Նոր շրջան. / 17-20-րդ դդ.` Անգլիական հեղափոխությունից մինչև առաջին համաշխարհային պատերազմի ավարտը`1918 թ./: 4. Նորագույն շրջան. /1918թ.- 21-րդ դարի սկիզբ` առաջին աշխարհամարտի ավարտից մինչև մեր ապրած օրերը: Սակայն, հարկ է նշել, որ վերոհիշյալ փուլաբաժանմանը զուգընթաց, արդի պատմագիտության մեջ ընդունված է պատմության փուլաբաժանման ևս մեկ ընդունելի մոտեցում, ըստ որի համաշխարհային պատմությունը բաժանվում է 3 խոշոր փուլերի, այն է` 1. Մինչարդյունաբերական . / հին և միջին դարեր` մարդու ծագումից մինչև 17-րդ դ. անգլիական հեղափոխությունը/: 2. Արդյունաբերական ./ նոր դարեր`17-20 րդ դդ./: 3. Հետարդյունաբերական /20-րդ դ. կեսից մինչև մեր ապրած ժամանակ-ները:

7 Comments

Ֆիզիկայի պատմություն (մաս առաջին)   Հեղինակներ` Վիկտորյա Նավասարդյան և Դավիթ Ստեփանյան (10-րդ դասարան)

Read More 0 Comments

Ցզին Կե

 

Ցզին Կէ` մարդ, ով մահափորձ կատարեց Չինաստանի առաջին կայսեր դեմ

Արևելյան Չժոուի հինգդարյա արքայատոհմին փոխարինելու եկավ Մարտնչող թագավորությունների ժամանակաշրջանը, որն աչքի էր ընկնում բռնակալներով և արյունալի ռազմական գործողություններով, որոնց մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ:

Մ.թ.ա. երրորդ դարի վերջին արևմտաչինական Ցին թագավորությունը անողորմ արքա Ին Չժենի առաջնորդությամբ ստեղծեց ռազմական մեքենա, որը տարավ մի շարք ցնցող հաղթանակներ: Համաչինական պետություն ստեղծելու ճանապարհին մնում էր նվաճել ևս վեց թագավորություն:

Ցզին Կէն ծառայության է անցնում արքայազն Դանի մոտ

Վեց թագավորություններից մեկը` հյուսիս֊արևելյան Յան թագավորությունը, տեղակայված էր ժամանակակից Պեկինի շուրջը։ Այդ թագավորության կառավարիչ Դան արքայազնը հուսահատ մտորումներից հետո հետո, երկիրը պաշտպանելու նպատակով, իր պլանների իրականացման համար ընտրում է երկու մարդու` Ֆան Ուցզիին (Ցինից փախած գեներալ, որի ընտանիքին մահապատժի են ենթարկել թագավորին հավատարիմ չլինելու պատճառով) և Ցզին Կէին։

Ցզին Կէն գիտնական և ռազմիկ էր, ծագումով Վէյ թագավորությունից։ Վեյ թագավորությունը նվաճվել էր Ցինի կողմից։ Ցզինը այլ ընտրանք չուներ, քան փախչել Յան թագավորություն, որը կանգնած էր ներխուժման վտանգի առջև։

Դան արքայազնը հուսահատության մեջ էր, ինչպես և բոլոր անկախ թագավորությունների կառավարիչները։ Նա հույս

ուներ սպանել Ցին արքային, և այդ ժամանակ արքայի վախի և հեղինակության վրա ստեղծված ռեժիմը կթուլանար, կամ կքանդվեր։ Այդ ժամանակ Յանը և այլ երկրները կփրկվեին կործանումից։ Եվ Դան արքայազնը ընդունեց Ցզին Կէին ծառայության, վերջինս էլ նրան ներկայացրեց  Ին Չժենին սպանելու պլանը։

Գեներալ Ֆան ՈՒցզին զոհաբերում է իր կյանքը հանուն Ին Չժենի պլանի

Ցզին Կեն պլան էր մշակում, թե ինչպես մտնել Ցին թագավորի պալատ և սպանել նրան։ Բոլոր հյուրերն ու դեսպանորդները հանձնում էին զենքերը և մանրամասն զննվում Ին Չժենի գահասրահ մտնելուց առաջ։ Նույնիսկ արքայի անձնական թիկնազորին չէր թույլատրվում զենքով այնտեղ մտնել։

Սակայն Ին Չժենը սիրում էր ընդունել դիվանագետների, հատկապես, եթե նրանք գալիս էին նվերներով։ Բացի դրանից նրան դուր էր գալիս տեսնել իր թշնամիներին մեռած, անկախ նրանից նրանք ապրում էին իր թագավորության սահմաններից ներս, թե դուրս։Բացառություն չէր փախստակ Ֆան ՈՒցզին։

Գեներալ Ֆանին իր ընտանիքի մահվանից հետո տանջում էր վրեժի ծարավը ու ատելությունը բռնակալ Ցինի հանդեպ։ Դրա համար էլ, երբ Ցզին Կէն առաջարկեց Ֆանին գլխատել, որպեսզի գլուխը տանեն թագավորի մոտ որպես նվեր, և այդպիսով թողնել Ցզին Կէին մոտենալ նրան և սպանել, գեներալն անմիջապես համաձայնվեց։

Բայց դավաճանի գլուխը դեռ բավարար չէր։ Ինչպե՞ս անցկացնել զենքը։ Օգնության եկավ արքայազն Դանը։ Նա պատրաստել էր այն տարածքների քարտեզը, որոնք, իբր, պատրաստ է տալ Ցին արքային` ի նշան հավատարմության։ Փաթաթված քարտեզի մեջ թաքցրած էր փոքր դաշույն, այնքան սուր էր, որ բավական էր միայն դիպչել մարմնին նրանով և այն կարող էր մահացու վերք բացել։ Դանակը պատել էին ուժեղ ազդող թույնով։

Ուղարկեցին սուրհանդակներ, որոնք հաղորդեցին Ցին արքային` Յան թագավորության Դան արքայազնը ցանկանում է խաղաղության դաշն կնքել։ Ի հաստատում իր մտադրությունների նա կմատուցի դավաճան Ֆան Ուցզի գլուխը և կհանձնի իր հողերի մի մասը։ Ին Չժեն արքան ընդունեց առաջարկը և Ցին Կէն ուղևորվեց դեպի արևմուտք։

Ցինի պալատի մենամարտը

Ցին պալատ հասնելուն պես Ցզին Կէն մտավ Ին Չժենի գահասրահ։ Խուզարկության ժամանակ նրա մոտ զենք չհայտնաբերեցին։ Արքան վեր կացավ տեղից և համոզվեց, որ Ցզինը բերել գեներալ Ֆանի գլուխը։

Իսկ հետո Ցզին Կէն հանեց քարտեզը, բացեց բամբուկե գալարը և արագ դուրս քաշեց քարտեզի մեջ թաքցրած դաշույնը, իսկ մյուս ձեռքով բռնեց թագավորի ձեռքը, որպեսզի ավելի մոտեցնի իրեն։

Բայց Ցզին Կեն միայն կտրել էր թագավորի մետաքսե հագուստի թևքերը։ Դրանք ընկան հատակին, և արքան հասցրեց մի կողմ քաշվել։

Սակայն թագավորը չէր էլ մտածում օգնություն կանչել: Ոչ մի պալատական չհամարձակվեց տեղից շարժվել:

Մարդասպանն ու բռնակալը մարտնչում էին մինչև պալատական բժիշկը Ցին Կէի վրա չնետեց դեղերով պայուսակը։ Մարդասպանը մի պահ իրեն կորցրեց, արքան վերստացավ ինքնատիրապետումը, և նա թրով հարվածեց Ցզին Կէին, ու վիրավորեց նրան։ Ցզինը նետեց դաշույնը արքայի վրա,բայց վրիպեց։ Եվ այդ ժամանակ հեգնական ժպիտը շուրթերին Ցզին Կէն ընդունեց իր պարտությունը։ Չինաստանի ապագա կայսրը ութ անգամ թրով հարվածեց մարդասպանին։

Ձախողված մահափորձը մահավճիռ դարձավ Յան թագավորության և մյուս թագավորություննեի համար, որոնք հանդգնեցին հանդես գալ Ցինի դեմ: Վեց թագավորություններ «թաքցնում էին գլուխներն ավազի մեջ», մինչև անհուսորեն չուշացան: Մ․թ․ա․ 221 թ.-ին Ցին թագավորությունը գրավեց Չինաստանը և բռնակալ Ին Չժենը դարձավ Ցին Շիհուան` Ցին արքայատոհմի առաջին կայսրը։ Նրա իշխանությունը տևեց տասնհինգ տարի։ Այնուհետև նա անկում է ապրեց և նրան հաջորդեց բարգավաճող Խան հարստությունը։ Հաջորդ սերունդները հիշում էին Ցզին Կէին որպես անվախ քաջորդու, ով համարձակվեց մարտահրավեր նետել առաջին բռնակալ կայսրին։

 Աղբյուրը՝ http://www.epochtimes.ru/tszin-ke-chelovek-pokushavshijsya-na-zhizn-pervogo-imperatora-kitaya-98996931/

 

0 Comments

Հայկական լեռնաշխարհ

Read More 2 Comments

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌԱՇԽԱՐՀ

1.Նկարագրել Հայկական լեռնաշխարհը։

 

Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան։ Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու, Սոմխեթի։ Հայկական լեռնաշխարհը գտնվում է Իրանական և Անատոլիական բարձրավանդակների միջև։ Նրան անվանել են նաև Լեռնային երկիր, Լեռնային կղզի, քանի որ նա ունեցել է համեմատաբար բարձր դիրք իր հարևանների նկատմամբ։

Գետերը, լճերը։

Կուր, Արաքս(Երասխ), Եփրատ, Տիգրիս, Ճորոխ֊գետեր։

Սևանա լիճ(Գեզամա լիճ), Վանա լիճ(Բզնունյաց ծով), Ուրմիա լիճ(Կապուտան ծով)֊լճեր։

Լեռները։

Ամենաբարձրը֊Արարատ(5165մ), 

Արագած (4096մ)

Գործող֊Թոնդուրեկ

Լեռնաշղթաներ։

Զանգեզուրի լեռներ, Գեղամա լեռներ, Եղնախաղի լեռնաշղթա, Ջավախքի լեռներ, Վիրահայոց լեռներ, Փամբակի լեռնաշղթա և Հայկական պար լեռնաշղթա, որը Մեծ Հայքը բաժանում է երկու մասի։

Պատմավարչական բաժանումը։

Հայաստանի լեռնաշխարհը բաժանված է Մեծ Հայք և Փոքր Հայք մասերի։ Իր հերթին Մեծ Հայքը բաժանվում է տասնհինգ նահանգների․

1.Բարձր Հայք                                                          9.Պարսկահայք

2.Տայք                                                                       10.Կորճայք

3.Գուգարք                                                               11.Մոկք

4.Ուտիք                                                                     12.Աղձնիք

5.Արցախ                                                                  13.Ծոփք

6.Փայտակարան                                                   14.Տուրուբերան

7.Սյունիք                                                                   15.Այրարատ

8.Վասպուրական        

 

2.Հիմնավորել Հայկական լեռաշխարհում նախնադարյան իրականության բոլոր փուլերի առկայությունը:       

Նախնադար։

       1.Քարի դար 

  • Հին քարի դար (պալեոլիթ)
  • Միջին քարի դար (մեզոլիթ)
  • Նոր քարի դար (նեոլիթ)

      2.Բրոնզի դար

      3.Երկաթի դար

 

Քարի դար․

Քարի դարը բաժանվել է երեք մասի՝հին, միջին և նոր քարի դար։ Մարդիկ անվանել են քարի դար,քանի որ աշխատանքային գործիքները պատրաստվում էին քարից։ Ճիշտ է գործիքներ պատրաստվել եմ նաև փայտից և ոսկորից  են, բայց դրանք քայքայվել են և չեն պահպանվել։ Քարի դարի վաղ շրջանը կոչվում է հին քարի դար կամ պալեոլիթ։ Այն ավարտվում է մեզանից շուրջ 14 հազար տարի առաջ։ Հին քարի դարի առկայությունը ապացուցվում է աշխատանքային գործիքներով, մարդու աշխատանքային գործունեության բազմաթիվ հետքերով և այլն։ Մարդկային հասարակության զարգացումն էապես արագացավ միջնաքարի և նորաքարի շրջանում։

Միջնաքարը Հայկական լեռնաշխարհում տևել է Ք.ա. XII հազարամյակից մինչև VII հազարամյակի կեսերը։ Այդ ժամանակահատվածում հայտնաբերվել են նետն ու աղեղը,որոնք զարգացրել է որսորդությունը, ավելացել է մսի պաշարը սննդի մեջ։ Ընտելացվել է շունը։

Նորաքարը  թվագրվում է Ք.ա. VII հազարամյակի կեսերից մինչև V հազարամյակի կեսերը։ Այս ժամանակ կատարելագործվել են աշխատանքային գործիքները, հանդես են եկել մշտական բնակավայրեր, ի հայտ են եկել առաջին կավե ամանները, որոնց մեջ սկսել են կերակուր պատրաստել։ Նաև հանդես եկան առաջին արհեստները, ծնունդ առավ արհեստական ոռոգման համակարգը։ Մարդիկ անցան նստակեցության, որը գիտության մեջ ստացել է նեոլիթյան հեղափոխություն անունը։ Բնակչության արագ աճն առաջ է բերում պայքար կենսատարածքների համար։ Եվ Հայկական լեռնաշխարհի ցեղերը սկսեցին միավորվել ցեղային միությունների մեջ, որոնք տեղակայված էին ամբողջ լեռնաշխարհի տարածքում։