Նախագիծ

 

Ընդհանուր  տեղեկություններ շարժման մասին

 

https://docs.google.com/presentation/d/1y0IaSIkN4Zu5wLNjxzkkeoXCwG0NfuOaNDHAZ3z8ngA/edit?usp=sharing 

Սովորողները սովորողների համար. փորձեր ֆիզիկայից

Read More 5 Comments

Մեխանիկական շարժում

Մեխանիկայի շարժման ձևերից պարզագույնը մեխանիկական շարժումն է։ Մարմինները կարող են ժամանակի ընթացքում փոխել իրենց դիրքերն այլ մարմինինների նկատմամբ։ Միմյանց նկատմամբ դիրքերը կարող են փոխել նաև մարմնի մասերը։

Մեխանիկական շարժում կոչվում է ժամանակի ընթացքում տարածության մեջ մարնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ ։

Ֆիզիկայի այն բաժինը,որն ուսումնասիրում է մարմինների մեխանիկական շարժումը, կոչվում է մեխանիկա։ Մեխանիկայի հիմնական խնդիրը մարմնի դիրքը տարածության մեջ ժամանակի կամայական պահին որոշելն է։

3 Comments

Նյութական կետ, համընթաց շառժում, պտտական շառժում

1. Ինչ է նյութական կետը։

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

3 Comments

Հաշվարկման մարմին։Հաշվարկման համակարգ։ Մարմնի դիրքը տարածության մեջ

  1. Ի՞նչն են անվանում հաշվարկման մարմին։

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

  2. Ինչից է կազմված հաշվարկման համակարգը։

 հաշվարկման համակարգը կազմված է հաշվարկման մարմնից և նրա հետ կապված հեռավորություններ ու ժամանակ չափող գործիքներից։

  3.Բերել օրինակ, որտեղ շարժվող մարմնի վարքագիծը տարբեր հաշվարկման համակարգերում տարբեր է։ 

Օրինակ տիեզերանավը Երկրի հետ կապված հաշվարկման համակարգում շարժվում է շրջանաձև ուղեծրով, իսկ արեգակի հետ կապված հաշվարկման համակարգում՝ Երկրի ուղեծրին «փաթաթված» պարույրագծով։ 

   4.Ինչ է նշանակում մեխանիկական շարժման հարաբերականությունը։

ԵՐբ որ շարժվող մարմնի վարքագիծը կախված է հաշվարկման համակարգի ընտրությունից , նշանակում է ,որ մեխանիկական շարժումը հարաբերական է ։

  5.Ինչով է պայմանավորված տարածական մարմնի դիրքի որոշման դժվարությունը։

Մարմնի դիրքի որոշումը բառդ խնդիր է, քանի որ մարմնի տարբեր մասեր տարածության մեջ տարբեր դիրքեր են գրավում։

6. Ինչպես են ստանում ուղղանկյուն դեկարտյան կոորդինատային համակարգը։

Մարմնի դիրքի որոշումը  ուղղանկյուն դեկարտյան կոորդինատային համակարգում կատարվում է մոտավորապես այնպես, ինչպես որոշում են առարկայի դիրքը սենյակում։ 

7. Ինչ են ցույց տալիս մարմնի x, y, z կոորդինատները։

x-երկարություն  , y-լայնություն , z-բարձրություն

 

 

Read More 5 Comments