Մեխանիկական շարժում

Մեխանիկայի շարժման ձևերից պարզագույնը մեխանիկական շարժումն է։ Մարմինները կարող են ժամանակի ընթացքում փոխել իրենց դիրքերն այլ մարմինինների նկատմամբ։ Միմյանց նկատմամբ դիրքերը կարող են փոխել նաև մարմնի մասերը։

Մեխանիկական շարժում կոչվում է ժամանակի ընթացքում տարածության մեջ մարնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ ։

Ֆիզիկայի այն բաժինը,որն ուսումնասիրում է մարմինների մեխանիկական շարժումը, կոչվում է մեխանիկա։ Մեխանիկայի հիմնական խնդիրը մարմնի դիրքը տարածության մեջ ժամանակի կամայական պահին որոշելն է։

Write a comment

Comments: 3