Մայրենի վարժություններ

http://gradaran.mskh.am/sites/default/files/mayreni%207-8.docx

 

http://grqaptuyt.jimdo.com/%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80/%D5%BE%D5%AB%D5%AF%D5%A1-%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6/

 

300. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի´ր (բաղադրյալ բառեր կազմի´ր) Բ շարքի բառերի հետ:

Ա. Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, վեր, տար, փոխ:

Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):

Անդրկովկաս, անդրադարձ, անդրաշխարհ։

Հակադարձ, 

Համադրել,համակշիռ, 

Ենթադրել,ենթամուծել,ենթաշխարհ,

Նախադարձ, նախադրել, 

Ներդնել, նրմուծուել, ներաշխարհ,

վերադարձ,

տարակշիռ,տարամուծել,տարաշխարհ

փոխարձակ,փոխատարած, փոխադարձ, փոխադրել,

 

301.Տեքստը պատմել

ա)օդաչուի անունից․

Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց,ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից մեզ և ևս մեկ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսանք»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե մենք հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Մենք ինքներս ՉԹՕ-ն չէինք տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

բ)որպես լրագրող․

Այսօր կեսօրին Բելգիայի երկնքում «թռչող ափսե» են հայտնաբերել, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ են էին ուղարկել, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, բայց չհասցրեցին նրա ետևից: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

գ)որպես մի մարդ, որն ինքը չի հավատում և չի ուզում, որ մյուսները հավատան:Ա Այսօր անհավանական բան է տեղի ունեցել։ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» է հայտնվել, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: Անգամ պատկերացում չունեմ ինչպես։ ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները, բայց ես դրան չեմ հավատում։ Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

 

303.Ձեր դասարանի մասին պատմի´ր և պատմությունդ վերնագրի´ր: Այնպե´ս արա, որ պատմությանդ մեջ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն:

ա) ինչպիսի՞ մարդկանց խումբ է,

բ) ինչո՞վ եք իրար նման,

գ) ինչո՞վ եք տարբերվում,

դ) ի՞նչն է ձեզ կապում:

 

Մենք չունենք կոնկրետ դասարան, բայց ես ունեմ ընկերներ, և մենք միասին կազմում ենք մի ամբողջություն։ Մարդիկ տարբեր են, տարբեր մտածելակերպներով։ Նայում ենք կյանքին տարբեր անկյուններից։ Ունենք տարբեր զգացմունքներ։ Նման ենք երաժշտական ճաշակով, նաև բոլորս կատակսեր ենք ու տեղ տեղ ունենք նույն կարծիքը։ Մեզ իրար հետ կապում է մեր բոլորի ընկերություն անելու կարողությունը, ու հարգանքը մեկս մյուսի հանդեպ։

 

304. Տրված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինի´ր: Ստացված և տրված տեքստերը համեմատիր. ո՞րն է՝

ա) ավելի խոսակցական,

բ) ավելի վերամբարձ:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազաների մեջ, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում : Բուրգերն են՝ եգիպտական թագավորների դամբարանները: Ահռելի ու վեհասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած՝ դժվար է մտածել, որ այդ մեծասքանչ քարե սարերը մարդու ձեռակերտ են: Այն ժամանակ դրանք առանձին մեծ քարաբեկորով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

 

305. Ըստ տրված հետևության, տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմի´ր:

 

Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

307. Ամենա և անգույն ածանցներով կազմված ածականների իմաստները համեմատի´ր. ո՞ր ածանցն է չափազանց շատի իմաստ հաղորդում, ո՞րը՝ ամենաշատի (նրանց հետ գործածված գոյականի ձևին էլ ուշադրությո´ւն դարձրու):

Թանգարանում հնագույն(ամենաշատի իմաստ) գործիքներ են պահվում: Այդ դամբարանից գիտությանը հայտնի ամենահին(չափազանց շատի իմաստ)գործիքները գտան:

Դժվարագույն(ամենաշատի իմաստ) խնդիր են տվել ինձ: Գրքի ամենադժվար(չափազանց շատի իմաստ) խնդիրը սա է:

Փոքրագույն(ամենաքչի իմաստ) ձկներ են լողում իմ ակվարիումում: Իմ ակվարիումի ամենափոքր(չափազանց քչի իմաստ) ձուկն է սա:

308. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

1.Հեռվից երևում էին քաղաքի տները:(շինություն, կառույց) 

2.Գարեգինը տնից դուրս էր գալիս աքլորականչին: բնակարան

3.Նա տուն էր գալիս կարմիր բանակից :(Մարդու մշտական բնակավայրը)

4.Տան գործերում բոլորովին անընդունակ էր:(Տնային տնտեսություն)

309. Ընդգծված դերանունները փոխարինի´ր համապատասխան հոդերով (եթե պետք է՝ կարող ես նախադասությունից բառ հանել):

Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:

Որսս իր ոտքով եկավ:

Ծովափի բնակիչներս ծովից ենք հանում մեր սերունդն ու հարստությունը:

Մեր ամենաուժեղ մարզի՛կ, հաղթանակով պիտի գաս:

Ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:

Մեր շնորհալի տղաներ, խոսքներդ դեռ չեք ասել:

Սիրտդ քա´ր է, քար:

Ձեռքներդ ընկնողին պրծում չկա:

 

310. Ընդգծված բառերը փոխի´ր՝ առանց նախադասության միտքը փոխելու:

Թանգարանի սրահներից ամեն մեկում ցուցադրվող վաթսունական առարկա կա:

Դպրոցի ամեն մի դասարաններում տասնհինգ սեղան է դրված:

Յուրաքանչյուր երամում տասնհինգական կռունկ է:

 

Այդտեղ ամեն մի գետ երեքական վտակ ունի:

 

311. Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով:

Հնարավորություն ունենալ՝ ինչի՞

Հնարավորություն ընձեռել (տալ)՝ ինչի՞:

Նպատակ ունենալ՝ ինչի՞:

Հնարավորություն ունենալ՝ աշխատելու, խաղալու, ուսում ստանալու, հանգստանալու, գործելու,։

Հնարավորություն ընձեռնել ՝ ախտատանքի, խաղի , սովորելու, հանգստի, հանգստանալու, ուսում ստանալու, գործելու։

Նպատակ ունենալ՝ աշխատելու, խաղալու, ուսում ստանալու, հանգստանալու, գործելու, սովորելու ։

Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ

 

312. Ընդգծված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինիր այնպե´ս, որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա (ըստ անհրաժեշտության՝ կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել):

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը կլանում էին ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զմայլելի պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:

Սակայն ճամփորդներին ամենից ավելի հրապուրում էին Նաբուգոդոնոսոր թագավորի չքնաղ պալատը: Պալատի կողքին վեր էր բարձրանում ապշեցուցիչ մի կերտվածք՝ կախովի այգիները: Թագավորը դրանք արարել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի կանաչերանգ գագաթներին ու անտառներին սովոր: Տապ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զովին ու շվաքին: Կնոջ տխրությունը նվազեցնելու համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս պարգևել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին ականավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը դյուրին չէր. չէ՞ որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափելի պահակախումբը:

 

Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հետաքրքրիր էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:

 

313. Նախադասություններն ըստ օրինակի փոխի´ր (ներգործակա´ն դարձրու):

Օրինակ`Նա պարտվել էր մի հզոր թշնամուց:-

Մի հզոր թշնամի էր պարտության մատնել նրան:

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:

Աղջկա մի ժպիտը գերեց նրա սիրտը։

Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:

Ինչ֊որ մեկը գանձ է թաղել այս ծառի տակ։

Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:

Անձրևն ու քամին հարթեցրել ու մաշել են քարը։

Արտերը խանձվել էին բարկ արևից:

Բարկ արևը խանձել էր արտերը։

Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:

Միայն չափահաս քաղաքացիներն են լրացնում քարտը։

Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:

Իտալական դատարանը տուգանել և ազատազրկման է ենթարկել նրան։

Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասար աշխատեց:

Ընկերները նրան ութ տարի համարեցին տղամարդ ու նա նրանց հետ հավասար աշխատեց։

Դյութվել էր ալիքների ու քամու երգով:

Ալիքների ու քամու երգը դյութել էին նրան։

Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:

Հետաքրքրասերներ մի մեծ խումբ շրջապատել էր աղջկան։

Ընկերս համերգի է հրավիրված:

Ընկերոջս հրավիրել էին համերգի։

Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին:

Վերջապես հերոսին է հասնում խոսքի իրավունքը։

 

315. Հարցում արտահայտող բառերը փոխարինի´ր համապատասխան բառակապակցություններով:

Հեռագիրը՝ կնքված կեսօրին, բերել էին գիշերը:

Ծաղիկը՝ նուրբ թերթիկնեով, դաշտում կարծես միակն էր:

Աշունը շուկան լցրել է մրգերով՝ քաղցր ու հյութալի:

Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ խորիմաստ ու տխուր:

Մի ժպիտ՝ մանկական , թառել էր դեմքին:

 

316. Հարցում արտահայտող բառերը տրված գոյականներով փոխարինելով՝ բառակապակցություններ կազմի´ր:

Դիմադրել՝ ինչի՞ն:

Խուսափել՝ ինչի՞ց:

Դիմադրել՝ ճնշմանը, հեռացմանը, առաջացմանը

Խուսափել՝ մտքերից, հեռանալուց, առանալուց, մոռանալուց

 

Միտք, ճնշում, հեռանալ, առաջանալ, մոռանալ

317. Տրված պարզ նախադասությունները դարձրո´ւ բարդ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (որպեսզի ավելացրածդ նախադասությունը տրվածի հետ կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):

Ա´յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից,որովհետեև ձեզ եք վնասում։ (ինչո՞ւ)

Ութ տարի մնացի այդ երկրում,որպեսզի վերջացնեմ սկած գործս։ (ինչո՞ւ)

Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ, քանի որ նրան շտապ կանչել էին։ (ինչո՞ւ)

 

Նա ուժ հավաքեց, որ մոտենա ամենագեղեցիկ աղջկան։ (ինչի՞ համար)

 

Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին:

314. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը.

ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև,

բ) սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, իսկույնևեթ:

գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն:

315. Հարցում արտահայտող բառերը փոխարինի´ր համապատասխան բառակապակցություններով:

Հեռագիրը՝ ո՞ր, բերել էին գիշերը:

Ծաղիկը՝ ինչպիսի՞, դաշտում կարծես միակն էր:

Աշունը շուկան լցրել է մրգերով՝ ինչպիսի՞:

Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ ինչպիսի՞:

Մի ժպիտ՝ ինչպիսի՞, թառել էր դեմքին:

316. Հարցում արտահայտող բառերը տրված գոյականներով փոխարինելով՝ բառակապակցություններ կազմի´ր:

Դիմադրել՝ ինչի՞ն:

Խուսափել՝ ինչի՞ց:

Միտք, ճնշում, հեռանալ, առաջանալ, մոռանալ (կարող ես շարունակել):

317. Տրված պարզ նախադասությունները դարձրո´ւ բարդ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (որպեսզի ավելացրածդ նախադասությունը տրվածի հետ կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):

Ա´յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից: (ինչո՞ւ)

Ութ տարի մնացի այդ երկրում: (ինչո՞ւ)

Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ: (ինչո՞ւ)

Նա ուժ հավաքեց: (ինչի՞ համար)

318. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի´ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:

Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին ,շնորհավորեցին իրար:

Հայրն ու մայրը ողջունեցին, մեզ համբուրեցին ,շնորհավորեցին իրար:

 

Հայաստանը, ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:

Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:

 

Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:

Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները, սևանում էին ամպերի արանքում՝ բեկբեկված շողերի փայլի մեջ:

 

 

Խաղաղ գիշերվա մեջ՝ թույլ լույս արձակելով, երկու աստղ էր պլպլում, Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:

 

Ծովափին կանգնած աղջիկը, հայացքը հառել էր հեռու հորիզոնին:

Ծովափին կանգնած, աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:

 

319. Ընտանիքի վերաբերյալ հարցեր գրի´ր, տարբեր մարդկանց հետ հարցազրույց վարի´ր ու գրի´ առ (քո կարծիքը փորձիր տրվածդ հարցերով արտահայտել):

  1. Քանի՞ հոգանոց ընտանիքն եք համարում լիարժեք ընտանիք։
  2. Ինչպիսի՞ հարաբերություններ պետք է լինեն ծնողների միջև։
  3. Ինչպիսի՞ հարաբերություններ պետք է լինեն երեխաների միջև։
  4. Ինչպիսի՞ հարաբերություններ պետք է լինեն ծնող֊երեխաի միջև։
  5. Ո՞ր տարիքից կարելի է ընտանիք կազմել։
  6. Ի՞նչ հաճախականությամբ պետք է ընտանիքը միասին ճամբորդի կամ հանգստանա։
  7. Ինչպիսի՞ կոնֆլիկտներն են անլուծելի։
  8. Կոնֆլիկտների ժամանակ ո՞վ պետք է զիջողաբար մոտենա։
  9. Ո՞վ է հիմնականում մեղավոր ընտանեկան կռիվներում։
  10. Ինչը՞ կարող է հանգեցնել ծնողների բաժանմանը։

Հարցազրուց Լառա Բուռնուսուզյանի հետ։

1.Ընտանիքը լիարժեք համարելու համար բավական է ծնողների և գոնե մեկ երեխայի առկայությունը:

2.Ծնողների միջև եղած հարաբերություններում ամենակարևորը հարգանքն է:

3.Երեխաների հարաբերությունների մեջ պետք է տիրի սերը, հավատարմությունը և անշահախնդրությունը:

4.Ծնող-երեխա հարաբերություններում երեխայի կողմից պարտադիր է հարգանքը մեծի նկատմամբ, իսկ ծնողը պետք է փորձի ամեն հնարավոր կերպ հասկանալ իր երեխային:

5.Ընտանիք պետք է կազմել 24-26 տարեկան հասակում : Սա մարդու կյանքի այն ժամանակաշրջանն է, երբ նա ավելին քան երբևէ պատրաստ է այդ քայլին:

6.Հանգիստը ընտանեկան շրջապատում շատ կարևոր է և համարվում է ամուր և առողջ ընտանիքի նախապայման: Ընտանիքը պետք է հանգստանա ամենաքիչը տարին երկու անգամ:

7.Այն ընտանիքում, որտեղ տիրում է սերն ու հարգանքը անլուծելի կոնֆլիկտներ չկան, քանի որ կոնֆլիկտային երկու կողմերը ոչ թե միշտ ճիշտ են, այլ ամենքը ունեն իրենց սխալները:

8.Կոնֆլիկտի ժամանակ ավելի զիջողաբար պետք է մոտենա հասուն կողմը:Օր. Հայր-տղա կոնֆլիկտում հայրը պետք է գիտակցի և հաշվի առնի իր կյանքի փորձը և չմեղադրի երեխային: Փոխարենը հանգիստ տոնով պետք է բացատրի կյանքի բոլոր օրինաչափությունները:

9.Ընտանեկան կռիվներում ոչ այնքան մեղավոր է որևէ բան սխալ անողը, որքան մեղադրող կողմը: Ամեն դեպքում մարդ պետք է իրեն հավասարակշիռ պահի:

10.Ծնողների բաժանմանը միայն կարող է հանգեցնել հարգանքի և վստահության կորուստը տարբեր հանգամանքների պատճառով : Այդ երկուսը համարվում են ընտանիքի գլխավոր հենասյունը:

 

320. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի´ր և Ա և Բ տեքստերում բայի ժամանակները համեմատի´ր:

Ա. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է, այլև պատժվում: Գյուղացիներից ո´վ էլ լինի, եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվի, տուգանվելու է։: Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք եղավ, որն արժանացավ պատժի: Բնակիչներն արդեն վարժվել են այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեն: Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ է առել և սերնդից սերունդ է փոխանցվել: Այժմ ոչ ոք չի հիշում, թե ե´րբ և ի´նչ պատճառով առաջացել այդ լավ սովորույթտը:

Բ. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կար, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում էր, այլև պատժվում: Գյուղացիներից ո´վ էլ լիներ, եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվեր, տուգանվելու էր: Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք եղավ, որն արժանացավ պատժի: Բնակիչներն արդեն վարժվել էին այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեին: Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ է առել և սերնդից սերունդ է փոխանցվել: Ոչ ոք չի հիշում, թե ե´րբ և ի´նչ պատճառով առաջացել այդ լավ սովորույթտը:

 Ա․ ներկա ժամանակով է գրված

Բ․անցյալ

Write a comment

Comments: 4
  • #1

    rytuał miłosny (Monday, 10 April 2017 14:19)

    rytuał miłosny

  • #2

    Viagra Sublingual (Friday, 14 July 2017 07:45)

    Silagra

  • #3

    kamagra (Saturday, 12 August 2017 17:49)

    купить виагру

  • #4

    kamagra (Saturday, 12 August 2017 23:23)

    Камагра