Երուսաղեմ

Վիքիպեդիայում ասվում է, որ Երուսաղեմը հին մերձարևելյան քաղաք, որը գտնվում է Միջերկրական և Մեռյալ ծովերի ջրաբաժանում՝ 650 - 840մ բարձրության վրա։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին։ Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն.Հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ։ Իսկ ուրիշ աղբյուրներում ասվում է, որ Երուսաղեմը գտնվում է Հուդայի բարձրավանդակում, ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա, Միջերկրական և Մեռյալ ծովերի միջև: Վիքիպեդիայում ասվում է, որ անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը, հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայելի հանրապետության մայրաքաղաքը և այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները, սակայն քաղաքի արևելյան մասի վրա Իսրայելի սուվերենությունը ճանաչված չէ միջազգային հանրության զգալի մասի կողմից։

Երուսաղեմը հայտնի է իր Իսրայել, Թել Ավիվ, Բեթղեհեմ, Հայկական թաղամաս, Երուսաղեմի պատրիարքարան, Սուրբ Թարգմանչաց դպրոց, Սբ. Փրկիչ եկեղեցի, Սուրբ Հակոբյանց և Հրեշտակապետաց վանքեր, Սբ. Հարության Տաճար, Սբ, Աստվածածին Տաճար, Ձիթենյաց լեռ, Համբարձման լեռ, Գեթսեմանի այգի, Սիոն լեռ, Բեթղեհեմ (Սբ. Ծննդյան Տաճար, Կաթի քարայր, Հովիվների դաշտ),  Մեռյալ ծով, Երիքով, Հորդանան գետ, Գալիլեա, Նազարեթ, Տիբերիա, Թաբոր լեռ, Կանա, Սբ. Գևորգ եկեղեցի, Յաֆֆո: 

Մեռյալ Ծով 

Մեռյալ Ծովը աղի լիճ է  Իսրայելի և Հորդանանի միջև։ Մեռյալ ծվի բարձրությունը ծովի մակարդակից 423 մ ցածր է, և յուրաքանչյուր տարի իջնում է ևս մեկ մետրով։ Մեռյալ ծովը Երկրի ցամաքի ամենացածր կետն է։ Մեռյալ ծովն աշխարհի ամենաաղի լիճն է,աղիությունը հասնում է մինչև 33,7 %։ Այն կոչվում է Մեռյալ ծով, քանի որ այնտեղ կենդանություն չկա: Ծովի մակարդակից Մեռյալ ծովը ցածր է 1300 ոտնաչափ, որը ամենացածր կետն է ամբողջ Երկիր մոլորակում: Մեռյալ ծովը ամենաաղին է՝ վեց անգամ աղի,քան օվկիանոսները, և ամենաբարձր խտությամբ հանքային ջուրը աշխարհում: Չնայած մի քանի գետեր լցվում են Մեռյալ ծով, այնուամենայնիվ ծովը ջրի կորուստ չի տալիս, քանի որ այն գտնվում է շատ ցածր մակարդակում: Ջուրը կարող է պակասել միայն գոլորշիացումով, որը առաջանում է Մերձավոր Արևելքի ամենօրյա շոգ կլիմայից: Երբ ջուրը գոլորշիանում է, այն թողնում է աղ և հանքային նյութեր, և ծովի ջուրը դառնում է ավելի թանձր:

Այսպիսով՝ Մեռյալ ծովի ջուրը թանձր է, և մարդիկ կարողանում են լողալ առանց ավելորդ ջանքերի: Այդ տարածությունը աշխարհում ամենամեծ բնական սպա-կենտրոնն է, և մարդիկ կտրում-անցնում են հսկայական տարածություն, որ հանգստանան այդ տաք ջրերում, վայելեն կոսմետիկ ցեխի (դիմակ) լոգանքն ու ստանան հանքային բուժում: Մեռյալ ծովը նաև առողջությունը վերականգնելու կենտրոն է: Մեռյալ ծովի հանքանյութերը մեծ ազդեցություն են ունենում առողջության վրա:

Այժմ ծովի մակարդակը շարունակվում է նվազել, քանի որ նրան սահմանակից երկրները ջուր են վերցնում ծով թափվող գետերից: Այդ տարածքի փոքրացումը դառնում է ավելի արագ, և վիճակը դառնում է վտանգավոր: Միակ լուծումն այն է, որ ջուրը պոմպերով քաշեն Կարմիր ծովից Մեռյալ ծով՝ պահպանելու ջրի մակարդակը:

 

Երիքով

 Երիքով նշանակում է՝ լուսնի քաղաք. անվանումը ծագել է եբրայեցերեն յարեաք՝ լուսին բառից: 

Հնագույն քանանական այս քաղաքը գտնվում է Երուսաղեմից 35 կմ հյուսիս-արևելք, Մովաբի հովտում՝ Հորդանան գետի արևմտյան կողմում, որը Մեռյալ ծովի հյուսիսային ափից հեռու է մոտավորապես 8 կմ հեռավորության վրա է և ծովի մակարդակից 250մ ցածր է։ Երիքովի մոտով էր անցնում Եփրեմի և Բենիամինի ցեղերի միջև ընկած սահմանը: Հետագայում այս տարածքը տրվեց Բենիամինի ցեղին: Քաղաքը Աստվածաշնչում հայտնի է եղել նաև ՙԱրմավենիների քաղաք՚ անունով:
Պատմության տարբեր շրջափուլերում քաղաքը տարբեր տեղադրություն և նշանակություն է ունեցել: Միջին քարի դարից մինչ Երկաթե դարաշրջան և պարսկական տիրապետություն Երիքովը տեղակայված է եղել ներկայիս Tell es-Sultan-ում: Երիքովը հին պատմություն ունի։ Այստեղ առաջին քաղաքը կառուցվել է դեռևս նախքան Ք. ա. 6000թ.։ Աբրահամի, Իսահակի և Հակոբի օրոք այստեղ քաղաքակրթությունը բավականին բարձր մակարդակի վրա էր գտնվում։ Գերեզմաններում (Ք. ա. մոտ 1600թ.) հայտնաբերվել են կավե ամաններ, փայտյա կահույք և դրվագազարդերով արկղեր։ 

Write a comment

Comments: 0