Ջրոլորտ

 Հայաստանում, համեմատաբար այլ երկրների, մենք խմում ենք մաքուր ջուր։ Այլ երկրներում մարդիկ չեն կարող ծորակից ջուր խմել, քանի որ այն շատ կեղտոտ է լինում։ Մի շարք երկրներում չկան ցայտաղբյուրներ և ջրի համար պետք է վճարել։ Մեր օրերում ջուրը ավելի թանկ է քան նավթը։ 

Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ  հողահանդակներից  տեղափոխված  պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով և բարդ օրգանական միացություններով, որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներդառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ։ Ջուրը որը մենք խմում ենք, պետք է անպայման մաքուր լինի: Հիվանդությունները, որոնք փոխանցվում են աղտոտված ջրի միջոցով, առաջացնում են առողջական լուրջ խնդիրներ, հաշմանդամություն և բերում է մեծ քանակությամբ մարդկանց զոհերի` հատկապես երեխաների: Աղտոտված ջուրը կարող է պատճառ դառնալ այնպիսի հիվանդությունների ինչպիսիք են` տիֆը, դիզենտերիա, խոլերա, ստամոքսային ինֆեկցիա, բրուցելյոզ և այլն:

Ջուրը մաքրելու  հիմանական  միջոցներից  է ֆիլտրերի  տեղադրումը: Մեծ արդյունաբերական գործարանները տեղադրում են նման ֆիլտրեր  իրենց  ջրատար  խողովակների  վրա:  Կան  նաև այլմեթոդներ. իոնային, ուլտրամանուշակագույն, դիստիլացիոն  մաքրումներ, որոնք ցավոք շատ թանկարժեք են և չեն կարող իրականցվել մեծ քանակներով։ Իսկ ամենակարևորը իմ կարծիքով, դա այն է, որ մարդը չաղտոտի ջրոլորտը։ Եվ, եթե ջուրը այլևս չկեղտոտենք ապա 50 տարի հետո համաշխարհային օվկիանոսի մի մասը կմաքրվի, բայց եթե շարնակենք կեղտոտել ապա 50 տարի հետո մաքուր խմելու ջուրը կվերանա կամ շատ քիչ կմնա։ 

 

 օգտագործված աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D6%80%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF

 

Write a comment

Comments: 5
  • #1

    rytuał miłosny (Monday, 10 April 2017 15:57)

    rytuał miłosny

  • #2

    sex porn tube (Thursday, 13 April 2017 04:26)

    best anal

  • #3

    viagra pills (Friday, 14 July 2017 09:29)

    Kamagra Oral Jelly

  • #4

    sex telefon (Thursday, 10 August 2017 10:13)

    anal double penetration

  • #5

    viagra (Saturday, 12 August 2017 21:24)

    синтетическая виагра