Հայկական լեռնաշխարհ

1.Նկարագրել Հայկական լեռնաշխարհը։

 

Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան։ Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու, Սոմխեթի։ Հայկական լեռնաշխարհը գտնվում է Իրանական և Անատոլիական բարձրավանդակների միջև։ Նրան անվանել են նաև Լեռնային երկիր, Լեռնային կղզի, քանի որ նա ունեցել է համեմատաբար բարձր դիրք իր հարևանների նկատմամբ։

Գետերը, լճերը։

Կուր, Արաքս(Երասխ), Եփրատ, Տիգրիս, Ճորոխ֊գետեր։

Սևանա լիճ(Գեզամա լիճ), Վանա լիճ(Բզնունյաց ծով), Ուրմիա լիճ(Կապուտան ծով)֊լճեր։

Լեռները։

Ամենաբարձրը֊Արարատ(5165մ), 

Արագած (4096մ)

Գործող֊Թոնդուրեկ

Լեռնաշղթաներ։

Զանգեզուրի լեռներ, Գեղամա լեռներ, Եղնախաղի լեռնաշղթա, Ջավախքի լեռներ, Վիրահայոց լեռներ, Փամբակի լեռնաշղթա և Հայկական պար լեռնաշղթա, որը Մեծ Հայքը բաժանում է երկու մասի։

Պատմավարչական բաժանումը։

Հայաստանի լեռնաշխարհը բաժանված է Մեծ Հայք և Փոքր Հայք մասերի։ Իր հերթին Մեծ Հայքը բաժանվում է տասնհինգ նահանգների․

1.Բարձր Հայք                                                          9.Պարսկահայք

2.Տայք                                                                       10.Կորճայք

3.Գուգարք                                                               11.Մոկք

4.Ուտիք                                                                     12.Աղձնիք

5.Արցախ                                                                  13.Ծոփք

6.Փայտակարան                                                   14.Տուրուբերան

7.Սյունիք                                                                   15.Այրարատ

8.Վասպուրական        

 

2.Հիմնավորել Հայկական լեռաշխարհում նախնադարյան իրականության բոլոր փուլերի առկայությունը:       

Նախնադար։

       1.Քարի դար 

  • Հին քարի դար (պալեոլիթ)
  • Միջին քարի դար (մեզոլիթ)
  • Նոր քարի դար (նեոլիթ)

      2.Բրոնզի դար

      3.Երկաթի դար

 

Քարի դար․

Քարի դարը բաժանվել է երեք մասի՝հին, միջին և նոր քարի դար։ Մարդիկ անվանել են քարի դար,քանի որ աշխատանքային գործիքները պատրաստվում էին քարից։ Ճիշտ է գործիքներ պատրաստվել եմ նաև փայտից և ոսկորից  են, բայց դրանք քայքայվել են և չեն պահպանվել։ Քարի դարի վաղ շրջանը կոչվում է հին քարի դար կամ պալեոլիթ։ Այն ավարտվում է մեզանից շուրջ 14 հազար տարի առաջ։ Հին քարի դարի առկայությունը ապացուցվում է աշխատանքային գործիքներով, մարդու աշխատանքային գործունեության բազմաթիվ հետքերով և այլն։ Մարդկային հասարակության զարգացումն էապես արագացավ միջնաքարի և նորաքարի շրջանում։

Միջնաքարը Հայկական լեռնաշխարհում տևել է Ք.ա. XII հազարամյակից մինչև VII հազարամյակի կեսերը։ Այդ ժամանակահատվածում հայտնաբերվել են նետն ու աղեղը,որոնք զարգացրել է որսորդությունը, ավելացել է մսի պաշարը սննդի մեջ։ Ընտելացվել է շունը։

Նորաքարը  թվագրվում է Ք.ա. VII հազարամյակի կեսերից մինչև V հազարամյակի կեսերը։ Այս ժամանակ կատարելագործվել են աշխատանքային գործիքները, հանդես են եկել մշտական բնակավայրեր, ի հայտ են եկել առաջին կավե ամանները, որոնց մեջ սկսել են կերակուր պատրաստել։ Նաև հանդես եկան առաջին արհեստները, ծնունդ առավ արհեստական ոռոգման համակարգը։ Մարդիկ անցան նստակեցության, որը գիտության մեջ ստացել է նեոլիթյան հեղափոխություն անունը։ Բնակչության արագ աճն առաջ է բերում պայքար կենսատարածքների համար։ Եվ Հայկական լեռնաշխարհի ցեղերը սկսեցին միավորվել ցեղային միությունների մեջ, որոնք տեղակայված էին ամբողջ լեռնաշխարհի տարածքում։

 

Write a comment

Comments: 2
  • #1

    rytuał miłosny (Monday, 10 April 2017 17:31)

    rytuał miłosny

  • #2

    sex telefon (Thursday, 10 August 2017 16:30)

    anal double penetration