Ցզին Կե

 

Ցզին Կէ` մարդ, ով մահափորձ կատարեց Չինաստանի առաջին կայսեր դեմ

Արևելյան Չժոուի հինգդարյա արքայատոհմին փոխարինելու եկավ Մարտնչող թագավորությունների ժամանակաշրջանը, որն աչքի էր ընկնում բռնակալներով և արյունալի ռազմական գործողություններով, որոնց մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ:

Մ.թ.ա. երրորդ դարի վերջին արևմտաչինական Ցին թագավորությունը անողորմ արքա Ին Չժենի առաջնորդությամբ ստեղծեց ռազմական մեքենա, որը տարավ մի շարք ցնցող հաղթանակներ: Համաչինական պետություն ստեղծելու ճանապարհին մնում էր նվաճել ևս վեց թագավորություն:

Ցզին Կէն ծառայության է անցնում արքայազն Դանի մոտ

Վեց թագավորություններից մեկը` հյուսիս֊արևելյան Յան թագավորությունը, տեղակայված էր ժամանակակից Պեկինի շուրջը։ Այդ թագավորության կառավարիչ Դան արքայազնը հուսահատ մտորումներից հետո հետո, երկիրը պաշտպանելու նպատակով, իր պլանների իրականացման համար ընտրում է երկու մարդու` Ֆան Ուցզիին (Ցինից փախած գեներալ, որի ընտանիքին մահապատժի են ենթարկել թագավորին հավատարիմ չլինելու պատճառով) և Ցզին Կէին։

Ցզին Կէն գիտնական և ռազմիկ էր, ծագումով Վէյ թագավորությունից։ Վեյ թագավորությունը նվաճվել էր Ցինի կողմից։ Ցզինը այլ ընտրանք չուներ, քան փախչել Յան թագավորություն, որը կանգնած էր ներխուժման վտանգի առջև։

Դան արքայազնը հուսահատության մեջ էր, ինչպես և բոլոր անկախ թագավորությունների կառավարիչները։ Նա հույս

ուներ սպանել Ցին արքային, և այդ ժամանակ արքայի վախի և հեղինակության վրա ստեղծված ռեժիմը կթուլանար, կամ կքանդվեր։ Այդ ժամանակ Յանը և այլ երկրները կփրկվեին կործանումից։ Եվ Դան արքայազնը ընդունեց Ցզին Կէին ծառայության, վերջինս էլ նրան ներկայացրեց  Ին Չժենին սպանելու պլանը։

Գեներալ Ֆան ՈՒցզին զոհաբերում է իր կյանքը հանուն Ին Չժենի պլանի

Ցզին Կեն պլան էր մշակում, թե ինչպես մտնել Ցին թագավորի պալատ և սպանել նրան։ Բոլոր հյուրերն ու դեսպանորդները հանձնում էին զենքերը և մանրամասն զննվում Ին Չժենի գահասրահ մտնելուց առաջ։ Նույնիսկ արքայի անձնական թիկնազորին չէր թույլատրվում զենքով այնտեղ մտնել։

Սակայն Ին Չժենը սիրում էր ընդունել դիվանագետների, հատկապես, եթե նրանք գալիս էին նվերներով։ Բացի դրանից նրան դուր էր գալիս տեսնել իր թշնամիներին մեռած, անկախ նրանից նրանք ապրում էին իր թագավորության սահմաններից ներս, թե դուրս։Բացառություն չէր փախստակ Ֆան ՈՒցզին։

Գեներալ Ֆանին իր ընտանիքի մահվանից հետո տանջում էր վրեժի ծարավը ու ատելությունը բռնակալ Ցինի հանդեպ։ Դրա համար էլ, երբ Ցզին Կէն առաջարկեց Ֆանին գլխատել, որպեսզի գլուխը տանեն թագավորի մոտ որպես նվեր, և այդպիսով թողնել Ցզին Կէին մոտենալ նրան և սպանել, գեներալն անմիջապես համաձայնվեց։

Բայց դավաճանի գլուխը դեռ բավարար չէր։ Ինչպե՞ս անցկացնել զենքը։ Օգնության եկավ արքայազն Դանը։ Նա պատրաստել էր այն տարածքների քարտեզը, որոնք, իբր, պատրաստ է տալ Ցին արքային` ի նշան հավատարմության։ Փաթաթված քարտեզի մեջ թաքցրած էր փոքր դաշույն, այնքան սուր էր, որ բավական էր միայն դիպչել մարմնին նրանով և այն կարող էր մահացու վերք բացել։ Դանակը պատել էին ուժեղ ազդող թույնով։

Ուղարկեցին սուրհանդակներ, որոնք հաղորդեցին Ցին արքային` Յան թագավորության Դան արքայազնը ցանկանում է խաղաղության դաշն կնքել։ Ի հաստատում իր մտադրությունների նա կմատուցի դավաճան Ֆան Ուցզի գլուխը և կհանձնի իր հողերի մի մասը։ Ին Չժեն արքան ընդունեց առաջարկը և Ցին Կէն ուղևորվեց դեպի արևմուտք։

Ցինի պալատի մենամարտը

Ցին պալատ հասնելուն պես Ցզին Կէն մտավ Ին Չժենի գահասրահ։ Խուզարկության ժամանակ նրա մոտ զենք չհայտնաբերեցին։ Արքան վեր կացավ տեղից և համոզվեց, որ Ցզինը բերել գեներալ Ֆանի գլուխը։

Իսկ հետո Ցզին Կէն հանեց քարտեզը, բացեց բամբուկե գալարը և արագ դուրս քաշեց քարտեզի մեջ թաքցրած դաշույնը, իսկ մյուս ձեռքով բռնեց թագավորի ձեռքը, որպեսզի ավելի մոտեցնի իրեն։

Բայց Ցզին Կեն միայն կտրել էր թագավորի մետաքսե հագուստի թևքերը։ Դրանք ընկան հատակին, և արքան հասցրեց մի կողմ քաշվել։

Սակայն թագավորը չէր էլ մտածում օգնություն կանչել: Ոչ մի պալատական չհամարձակվեց տեղից շարժվել:

Մարդասպանն ու բռնակալը մարտնչում էին մինչև պալատական բժիշկը Ցին Կէի վրա չնետեց դեղերով պայուսակը։ Մարդասպանը մի պահ իրեն կորցրեց, արքան վերստացավ ինքնատիրապետումը, և նա թրով հարվածեց Ցզին Կէին, ու վիրավորեց նրան։ Ցզինը նետեց դաշույնը արքայի վրա,բայց վրիպեց։ Եվ այդ ժամանակ հեգնական ժպիտը շուրթերին Ցզին Կէն ընդունեց իր պարտությունը։ Չինաստանի ապագա կայսրը ութ անգամ թրով հարվածեց մարդասպանին։

Ձախողված մահափորձը մահավճիռ դարձավ Յան թագավորության և մյուս թագավորություննեի համար, որոնք հանդգնեցին հանդես գալ Ցինի դեմ: Վեց թագավորություններ «թաքցնում էին գլուխներն ավազի մեջ», մինչև անհուսորեն չուշացան: Մ․թ․ա․ 221 թ.-ին Ցին թագավորությունը գրավեց Չինաստանը և բռնակալ Ին Չժենը դարձավ Ցին Շիհուան` Ցին արքայատոհմի առաջին կայսրը։ Նրա իշխանությունը տևեց տասնհինգ տարի։ Այնուհետև նա անկում է ապրեց և նրան հաջորդեց բարգավաճող Խան հարստությունը։ Հաջորդ սերունդները հիշում էին Ցզին Կէին որպես անվախ քաջորդու, ով համարձակվեց մարտահրավեր նետել առաջին բռնակալ կայսրին։

 Աղբյուրը՝ http://www.epochtimes.ru/tszin-ke-chelovek-pokushavshijsya-na-zhizn-pervogo-imperatora-kitaya-98996931/

 

Write a comment

Comments: 0